Արյունակից եղբայրներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արյունակից եղբայրներ»
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ժանրփաստավավերագրական
Թվական2015
ՌեժիսորՔեյս Սխապ
ԴերակատարներՍինան Ջան
Արա Հալիջի
Կինոընկերություն«VARA» («Ֆարա»)

«Արյունակից եղբայրներ» (հոլ.՝ Bloedbroeders), Քեյս Սխապի ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի 7-րդ՝ նախավերջին օրը արտամրցութային ծրագրի շրջանակներում, «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում ներկայացվեց Հոլանդական «Ֆարա» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը։ Հայաստանցի հանդիսականին ներկայացվեց 4,5 ժամանոց ֆիլմի ընդամենը վերջին՝ Հայաստանում նկարահանված մասը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստավավերագրական ֆիլմը Նիդերլանդներում ապրող թուրք լրագրողի և հայտնի հայ դերասանի մասին է, ովքեր միասին փորձում են պարզել 1915 թվականի եղելությունները։ Նրանց հետ միասին հեռուստադիտողը ճանապարհորդում է Թուրքիայով և Հայաստանով, հանդիպումներ ունենում տարբեր տեսակետ ունեցող մարդկանց, բացահայտում Հայոց ցեղասպանության ցավալի դրվագները։ Ճանապարհորդելու ընթացքում ի վերջո ֆիլմի հերոսներն իրենց հետազոտության արդյունքում պարզում են որ կատարված ոճիրը Ցեղասպանություն է և իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նիդերլանդներում ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]